Գտնվելու վայրը

Մարալիկ

Զանգահարեք մեզ

098 280129

Էլ․ փոստ

shirakmaralik@gmail.com

Ձեռքբերումներ

«Դպրոցներում գյուղատնտեսական ենթակառուցվածքները որպես կրթական հարթակ»

Լիլիթ Միրզոյանը մասնակցել է «Դպրոցներում գյուղատնտեսական ենթակառուցվածքները որպես կրթական հարթակ» ֆորումին և ակտիվ մասնակցության համար արժանացել շնորհակալագրի։

«Ռուսաց լեզվի լավագույն տարածքային ուսուցիչ»

Ռուսաց լեզվի ուսուցչուհի Ժենյա Հարությունյանը «Ռուսաց լեզվի լավագույն տարածքային ուսուցիչ» մրցույթում զբաղեցրել է մրցանակային տեղ։

«Վերք Հայաստանի»

Մարալիկի թիվ 1 դպրոցի աշակերտները Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» պատմավեպի 185-ամյակին նվիրված հանրապետական օլիմպիադայում արժանացել են պատվոգրերի։

«Աբովյանագիտական հանրապետական օլիմպիադա»

Մարալիկի թիվ 1 դպրոցի աշակերտները աբովյանագիտական հանրապետական օլիմպիադայում ցուցաբերել են բարձր արդյունքներ և արժանացել պատվոգրերի։

«Դպրոցականների առարկայական օլիմպիա»

Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում մեր դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Արամն ու Հենրիկը ցուցաբերել են բարձր արդյունքներ և արժանացել ՀՀ ԿԳՄՍ նախարարության գովասանագրերի։

«Արմաթ»

Մարալիկի թիվ 1 դպրոցի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի սան Կատարինեն մասնակցել է Գագիկ Գրիգորյանի անվան 4-րդ համադպրոցական գիտաժողովին՝ խմբակավար Նինա Ավետիսյանի ղեկավարությամբ։ Ներկայացնելով «Խելացի կայանատեղի» թեմայով աշխատանքը՝ նա արժանացել է գովասանագրի՝ ստեղծարար մտածողության և տեխնոլոգիական գիտելիքների համար։

Լիա Գաբրիելյանի մասնագիտական հաջողությունը

Անգլերենի ուսուցչուհի Լիա Գաբրիելյանը Հայ-ամերիկյան համալսարանում գերազանցությամբ ուսումնառության արդյունքում ստացել է անգլերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման վկայագիր։

Առաջին տեղ՝ ֆիզկուլտուրայի հանրապետական ստուգատեսում

Մարալիկի թիվ 1 դպրոցի աշակերտները ֆիզկուլտուրայի ստուգատես-միջոցառման հանրապետական փուլում զբաղեցրել են առաջին տեղը։

Նորություններ

Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցում իրականացվեց «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագրի «Գրքարվեստ» ուղղությունը։

«Դպրոցականների վոլեյբոլի լիգա»

Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտները մասնակցեցին «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մրցաշարին։

Մարալիկի թիվ 1 դպրոցում մեկնարկեց «Դպրոցից դեպի տիեզերք» աստղագիտական ծրագիրը։

Մրցույթներ

«Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում ուսուցիչների թափուր տեղերի մրցույթ

Հայտարարվում է մրցույթ «Հայաստանի պատմություն»՝ 5 դասաժամ, «Համաշխարհային պատմություն»՝ 1 դասաժամ և «Ռուսաց լեզու»՝ 7 դասաժամ առարկաների ուսուցիչների թափուր տեղերի համար։

Մեր մասին

Մարալիկի թիվ 1 դպրոցը երկար տարիներ ապահովում է որակյալ կրթություն՝ միավորելով ավանդույթը և նորարարությունը երեխայի համակողմանի զարգացման համար:

Բարի գալուստ Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոց

Հեղինակային իրավունք © 2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Scroll to Top