ՄԵՐ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ
Փորձառու աշխատակազմ
Մեր անձնակազմը բաղկացած է փորձառու և պատասխանատու մասնագետներից, ովքեր իրենց աշխատանքում առաջնորդվում են ժամանակակից կրթական մոտեցումներով և աջակցող միջավայր ստեղծելու սկզբունքով։ Նրանց համատեղ աշխատանքի շնորհիվ դպրոցում ձևավորվում է կազմակերպված, անվտանգ և արդյունավետ կրթական մթնոլորտ։
Ալիսա Մխիթարյան
Տնօրեն
Ալիսա Մխիթարյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Մանկավարժական գործունեությունը սկսել է 2006 թվականին՝ «Մարալիկի թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում՝ որպես պատմության ուսուցիչ։ Ունի բազմամյա մանկավարժական և կազմակերպչական փորձ։ Ներկայումս աշխատում է ՀՀ Շիրակի մարզի «Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում՝ որպես տնօրեն։ Իր գործունեության ընթացքում կարևորում է կրթության որակի բարձրացումը, մանկավարժների մասնագիտական զարգացումը, սովորողների համար բարենպաստ կրթական միջավայրի ձևավորումը և դպրոցի շարունակական զարգացումը։
Մարինե Գալստյանը ռուսաց լեզվի ուսուցչուհի և տնօրենի տեղակալ է։ 1993 թվականից աշխատում է Մարալիկի թիվ 2 միջնակարգ դպրոցում, իսկ 2022 թվականից՝ նաև տնօրենի տեղակալ։ Ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական ինստիտուտը՝ ստանալով լեզվաբան-մանկավարժի որակավորում։
Մարինե Գալստյան
Տնօրենի տեղակալ
Գոհար Խաչատրյան — մաթեմատիկայի ուսուցչուհի և դաստիարակչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ։ Ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետը, 1997 թվականից աշխատում է տնօրենի տեղակալի պաշտոնում։
Գոհար Խաչատրյան
Տնօրենի ՄԿԱ գծով տեղակալ
Կամավոր ատեստավորված
Ազատուհի Սուքիասյան — հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությամբ, ինչպես նաև Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության մագիստրատուրան։ 1993 թվականից աշխատում է Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։
Ազատուհի Սուքիասյան
Հայոց լեզու և գրականություն
Լիա Գաբրիելյան — անգլերենի ուսուցչուհի։ Ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը՝ ստանալով անգլերեն-ֆրանսերեն ուսուցչի բակալավրի կրթություն և թարգմանչական գործի մագիստրոսի աստիճան։ 2015 թվականից աշխատում է Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ որպես անգլերենի ուսուցչուհի։ Ունի ավելի քան 11 տարվա մանկավարժական փորձ։
Լիա Գաբրիելյան
Անգլերեն
Լուսինե Մկրտչյան — զինղեկ և քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ։ Ավարտել է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Նախնական զինվորական պատրաստություն և ֆիզդաստիարակություն» բաժինը։ 2009 թվականից աշխատում է Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցում, իսկ 2010 թվականից՝ որպես զինղեկ և քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ։
Լուսինե Մկրտչյան
Զինղեկ
Մելանյա Հովսեփյան — մաթեմատիկայի ուսուցիչ։ Ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետի մաթեմատիկայի բաժինը։ 1982 թվականից աշխատում է Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ։
Մելանյա Հովսեփյան
Մաթեմատիկա
Հռիփսիկ Նազարյան — քիմիայի ուսուցչուհի, քիմիական գիտությունների թեկնածու։ Ունի 26 տարվա մանկավարժական փորձ։ 2000 թվականից աշխատում է Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ դասավանդելով քիմիա, գծագրություն և տեխնոլոգիա։
Հռիփսիկ Նազարյան
Քիմիա
Նաիրա Գալստյան — դասվար։ Ավարտել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը՝ «Տարրական դասարանների ուսուցման մեթոդիկա» մասնագիտությամբ։ 1996 թվականից աշխատում է Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ որպես դասվար՝ ունենալով երկարամյա մանկավարժական փորձ։
Նաիրա Գալստյան
Դասվար
Ուսուցիչներ
Մելանյա Հովհաննիսյան — հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։ Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը։ Ունի 43 տարվա մանկավարժական աշխատանքային փորձ, իսկ 1990 թվականից աշխատում է Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։
Մելանյա Հովհաննիսյան
Հայոց լեզու և գրականություն
Մետաքսյա Սիմոնյան — հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։ Ավարտել է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը։ Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցում ունի 12 տարվա աշխատանքային փորձ՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։
Մետաքսյա Սիմոնյան
Հայոց լեզու և գրականություն
Ռիմա Պետրոսյան — հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։ Ունի շուրջ 53 տարվա մանկավարժական փորձ, աշխատել է նաև որպես ուսմասվար և երկար տարիներ ղեկավարել է հայոց լեզվի և գրականության մեթոդմիավորումը։ 2012 թվականին ճանաչվել է «Տարվա լավագույն ուսուցիչ» և ՀՀ վարչապետի կողմից պարգևատրվել պատվոգրով։
Ռիմա Պետրոսյան
Հայոց լեզու և գրականություն
Մելանյա Ադամյան — երաժշտության ուսուցչուհի։ Ավարտել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը՝ «Երաժշտական կրթություն» մասնագիտությամբ։ Ունի 12 տարվա աշխատանքային փորձ կրթության ոլորտում, իսկ 2025 թվականից աշխատում է Մարալիկի թիվ 1 դպրոցում՝ որպես երաժշտության ուսուցչուհի։
Մելանյա Գալստյան
Պատմություն
Լիլիթ Ալավերդյան — պատմության ուսուցիչ։ Ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Ունի 8 տարվա աշխատանքային փորձ կրթության ոլորտում և 2019 թվականից աշխատում է Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցում։
Լիլիթ Ալավերդյան
Պատմություն
Էմմա Հովսեփյան — մաթեմատիկայի ուսուցչուհի և հոգեբան։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը։ 1994 թվականից աշխատում է Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցչուհի և հոգեբան՝ ունենալով երկարամյա մանկավարժական և հոգեբանական փորձ։
Էմմա Հովսեփյան
Մաթեմատիկա և հոգեբան
Արծվիկ Վարդանյան — մաթեմատիկայի ուսուցչուհի։ Ավարտել է Կիրովականի պետական մանկավարժական համալսարանը՝ «Մաթեմատիկա» մասնագիտությամբ։ 1994 թվականից աշխատում է Մարալիկի թիվ 1 դպրոցում և ունի շուրջ 48 տարվա մանկավարժական փորձ։
Արծվիկ Վարդանյան
Մաթեմատիկա
Զվարթ Խանդոյան — մաթեմատիկայի ուսուցչուհի։ Ավարտել է Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի բաժինը։ 1984 թվականից աշխատում է Մարալիկի թիվ 1 դպրոցում և ունի 53 տարվա մանկավարժական փորձ։
Զվարթ Խանդոյան
Մաթեմատիկա
Արմեն Սադոյան — ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ։ Ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը՝ «Ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ» մասնագիտությամբ։ Ունի 16 տարվա մանկավարժական փորձ և աշխատում է Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ։
Արմեն Սադոյան
Ֆիզկուլտուրա
Արթուր Խաչատրյան — ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Ավարտել է Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարանը՝ «Նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն» մասնագիտությամբ։ 2022 թվականից աշխատում է Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ և ունի 4 տարվա մանկավարժական փորձ։
Արթուր Խաչատրյան
Ֆիզկուլտուրա
Գայանե Մելքոնյան — կենսաբանության ուսուցչուհի։ Ավարտել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը՝ համապատասխան մասնագիտությամբ։ 1981 թվականից աշխատում է Մարալիկի թիվ 1 դպրոցում և ունի 46 տարվա աշխատանքային փորձ։
Գայանե Մելքոնյան
Կենսաբանություն
Դունյա Գևորգյան — կենսաբանության և քիմիայի ուսուցչուհի։ Ավարտել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի կենսաբանա-քիմիական ֆակուլտետը։ Ունի 52 տարվա մանկավարժական փորձ, իսկ 1985 թվականից աշխատում է Մարալիկի միջնակարգ դպրոցում՝ որպես կենսաբանության, ապա՝ քիմիայի ուսուցչուհի։
Դույնուխա Գևորգյան
Քիմիա
Լիլիթ Միրզոյան — աշխարհագրության ուսուցիչ։ Ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետի աշխարհագրության բաժինը։ 1997 թվականից աշխատում է Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ որպես աշխարհագրության ուսուցիչ։
Լիլիթ Միրզոյան
Աշխարհագրություն
Մելանյա Սարգսյան — աշխարհագրության ուսուցիչ։ Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրության ֆակուլտետի աշխարհագրության բաժինը։ 1998 թվականից աշխատում է Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ որպես աշխարհագրության ուսուցիչ։
Մելանյա Սարգսյան
Աշխարհագրություն և գրադարանավար
Կարինե Արիստակեսյան — տեխնոլոգիայի ուսուցչուհի։ Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը՝ «Կիրառական տնտեսագիտություն և տեխնոլոգիա» մասնագիտությամբ, ունի նաև հայոց լեզվի և գրականության մագիստրոսի աստիճան։ 2019 թվականից աշխատում է Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցում և ունի 19 տարվա աշխատանքային փորձ։
Կարինե Արիստակեսյան
Տեխնոլոգիա
Մելանյա Ադամյան — երաժշտության ուսուցչուհի։ Ավարտել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը՝ «Երաժշտական կրթություն» մասնագիտությամբ։ Ունի 12 տարվա աշխատանքային փորձ կրթության ոլորտում, իսկ 2025 թվականից աշխատում է Մարալիկի թիվ 1 դպրոցում՝ որպես երաժշտության ուսուցչուհի։
Մելանյա Ադամյան
Երաժշտություն
Ֆրուժետա Ասլանյան — շախմատի ուսուցչուհի։ Ավարտել է Շիրակի պետական համալսարանը՝ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտությամբ։ 2023 թվականից աշխատում է Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ որպես շախմատի ուսուցչուհի՝ դասավանդելով 1–4-րդ դասարաններում և կազմակերպելով շախմատային խմբակներ ու մրցույթներ։
Ֆրուժետա Ասլանյան
Շախմատ
Նունիկ Հակոբյան — լոգոպեդ և էլեկտրոնային կառավարման ու դասավանդման ապահովման մասնագետ։ Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը՝ համապատասխան մասնագիտությամբ։ 2005 թվականից աշխատում է Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցում և ունի 21 տարվա աշխատանքային փորձ։
Նունիկ Հակոբյան
ԷԿԴԱ մասնագետ և լոգոպեդ
Վիկտորյա Հովհաննիսյան — հասարակագիտության ուսուցիչ և էլեկտրոնային կառավարման ու դասավանդման ապահովման մասնագետ։ Ավարտել է Շիրակի պետական համալսարանը՝ իրավագիտության մասնագիտությամբ և պատմության մագիստրատուրայով։ 2017 թվականից աշխատում է Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցում։
Վիկտորյա Հովհաննիսյան
Հասարակագիտություն և ԷԿԴԱ մասնագետ
Լիլիթ Ավդալյան — ԹԳՀԳ (ինֆորմատիկայի) ուսուցչուհի։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի բաժինը։ 2000 թվականից աշխատում է Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ որպես ԹԳՀԳ (ինֆորմատիկայի) ուսուցչուհի։ Ունի 26 տարվա աշխատանքային փորձ կրթության ոլորտում և կիրառում է ժամանակակից ու աշակերտակենտրոն դասավանդման մեթոդներ։
Լիլիթ Ավդալյան
ԹԳՀԳ և ԷԿԴԱ մասնագետ
Շուշանիկ Հովհաննիսյան — ԴԱԿ, ֆիզիկայի, հասարակագիտության և ձեռնարկատիրական կրթության ուսուցիչ։ Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի աստղաֆիզիկայի ֆակուլտետը։ 1988 թվականից աշխատում է Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցում, 2017–2022 թթ․ եղել է դպրոցի տնօրեն։ Ունի 38 տարվա մանկավարժական փորձ։
Շուշանիկ Հովհաննիսյան
Ֆիզիկա և ՍԴԱԿ
Սառա Պողոսյան — ֆիզիկայի ուսուցչուհի և լաբորանտ։ Ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը։ Մանկավարժական գործունեությունը սկսել է 1983 թվականին, իսկ 1995 թվականից աշխատում է Մարալիկի թիվ 1 դպրոցում՝ որպես ֆիզիկայի ուսուցչուհի և ֆիզիկայի լաբորանտ։ Վերապատրաստվել է ֆիզիկա, բնագիտություն և աստղագիտություն առարկաներով։
Սառա Պողոսյան
Ֆիզիկա
Կարինե Հովհաննիսյան — կազմակերպիչ և մաթեմատիկայի ուսուցիչ։ Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը։ Աշխատել է որպես մաթեմատիկայի ուսուցիչ, տնօրենի տեղակալ և տնօրեն, իսկ 2016 թվականից՝ որպես կազմակերպիչ։ Ունի երկարամյա աշխատանքային փորձ և արժանացել է մի շարք պարգևների։
Կարինե Հովհաննիսյան
ՍԴԱԿ
Անի Եղոյան — ռուսաց լեզվի ուսուցչուհի։ Ավարտել է Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարանը՝ «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտությամբ։ Աշխատել է Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարանում, իսկ 2025 թվականից աշխատում է Մարալիկի թիվ 1 դպրոցում՝ որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի։
Անի Եղոյան
Ռուսաց լեզու
Թերեզա Անդիկյան — ռուսաց լեզվի ուսուցչուհի։ Ավարտել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը՝ «Ռուս բանասիրություն» մասնագիտությամբ։ 1988 թվականից աշխատում է Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի՝ ունենալով երկարամյա մանկավարժական փորձ։
Թերեզա Անդիկյան
Ռուսաց լեզու
Ժենյա Հարությունյան — ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի։ Ունի համապատասխան մասնագիտական կրթություն, իսկ 2023 թվականից աշխատում է Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցում։
Ժենյա Հարությունյան
Ռուսաց լեզու
Վարդիթեր Անդիկյան — անգլերեն լեզվի ուսուցչուհի։ Ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Անգլերեն լեզու» բաժինը։ 1984 թվականից աշխատում է որպես անգլերեն լեզվի ուսուցչուհի, իսկ 1990 թվականից՝ Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցում։ 1994–1995 թթ․ աշխատել է նաև որպես ուսմասվար։
Վարդիթեր Անդիկյան
Անգլերեն
Արծվիկ Առաքելյան — անգլերեն լեզվի ուսուցիչ։ Ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Անգլերեն լեզու» բաժինը։ 1986 թվականից աշխատում է Մարալիկի միջնակարգ դպրոցում՝ որպես անգլերեն լեզվի ուսուցիչ՝ ունենալով երկարամյա մանկավարժական փորձ։
Արծվիկ Առաքելյան
Անգլերեն
Արմինե Սուքիասյան — դաստիարակ։ Ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը՝ ստանալով քիմիայի և կենսաբանության ուսուցչի որակավորում։ Աշխատել է որպես լաբորանտ, իսկ 2015 թվականից աշխատում է Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցի նախակրթարանում՝ որպես դաստիարակ։
Արմինե Սուքիասյան
Դաստիարակ
Լիլիթ Աղաբաբյան — դաստիարակ։ Ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը։ 2010 թվականից աշխատում է նախադպրոցական կրթության ոլորտում, իսկ 2014 թվականից՝ Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցի նախակրթարանում՝ որպես դաստիարակ։
Լիլիթ Աղաբաբյան
Դաստիարակ
Մերի Կիրակոսյան — հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի և աշխատակազմի կառավարման մասնագետ։ Ավարտել է Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը։ 2005–2024 թթ․ աշխատել է որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, իսկ 2024 թվականից աշխատում է Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ որպես աշխատակազմի կառավարման մասնագետ։
Մերրի Կիրակոսյան
Անձնակազմի կառավարման մասնագետ
Անահիտ Կարապետյան — դասվար և աշխատակազմի կառավարման մասնագետ։ Ավարտել է Ասկանազ Մռավյանի անվան մանկավարժական ուսումնարանը՝ տարրական դասարանների դասվար մասնագիտությամբ։ 1989 թվականից ունի երկարամյա մանկավարժական աշխատանքային փորձ, իսկ 2024 թվականից աշխատում է որպես աշխատակազմի կառավարման մասնագետ։
Անահիտ Կարապետյան
Անձնակազմի կառավարման մասնագետ
Վարդուհի Հովհաննիսյան — ուսուցչի օգնական։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ «Քիմիա, ֆիզիկական քիմիա» մասնագիտությամբ։ Աշխատել է որպես լաբորանտ և քիմիայի ուսուցչուհի, իսկ 2023 թվականից աշխատում է Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցչի օգնական։
Վարդուհի Հովհաննիսյան
Ուսուցչի օգնական
Աշխեն Խաչատրյան — ուսուցչի օգնական և դասղեկ։ Ավարտել է Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարանի «Հայոց լեզու և գրականություն» ֆակուլտետը։ 2019 թվականից աշխատում է Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցում։
Աշխեն Խաչատրյան
Ուսուցչի օգնական
Լիլիթ Այվազյան — ուսուցչի օգնական։ Ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետը։ 2024 թվականից աշխատում է Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցչի օգնական։
Լիլիթ Այվազյան
Ուսուցչի օգնական
Արմինե Իսպիրյան — ուսուցչի օգնական և դասղեկ։ Ավարտել է Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Սոցիալական մանկավարժություն» ֆակուլտետը։ 2019 թվականից աշխատում է Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցչի օգնական և դասղեկ։ Ունի 7 տարվա աշխատանքային փորձ ներառական կրթության ոլորտում։
Արմինե Իսպիրյան
Ուսուցչի օգնական
Մարգարիտ Գրիգորյան — ուսուցչի օգնական։ Ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը՝ «Աշխարհագրություն» մասնագիտությամբ։ Ունի 35 տարվա աշխատանքային փորձ կրթության ոլորտում, աշխատել է որպես աշխարհագրության ուսուցչուհի, իսկ 2019 թվականից աշխատում է Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցչի օգնական։
Մարգարիտ Գրիգորյան
Ուսուցչի օգնական
Լուսինե Առաքելյան — դասվար։ Ունի օտար լեզուների և տարրական մանկավարժության մասնագիտական կրթություն։ 2016 թվականից աշխատում է Մարալիկի թիվ 1 դպրոցում, իսկ 2024 թվականից՝ որպես դասվար։ Ունի 10 տարվա աշխատանքային փորձ կրթության ոլորտում։
Լուսինե Առաքելյան
Դասվար
Հերմինե Պետրոսյան — դասվար։ Ավարտել է Գորիսի պետական համալսարանի մանկավարժության և մեթոդիկայի ֆակուլտետը՝ «Դասվար» մասնագիտությամբ։ 2022 թվականից աշխատում է Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ որպես դասվար՝ իրականացնելով տարրական դասարանների ուսուցման և դաստիարակության աշխատանքներ։
Հերմինե Պետրոսյան
Դասվար
Սիմա Մարտիրոսյան — դասվար։ Ավարտել է Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը՝ «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտությամբ։ 2010 թվականից աշխատում է Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ որպես դասվար և ունի 16 տարվա մանկավարժական փորձ։
Սիմա Մարտիրոսյան
Դասվար
Լուսյա Դարբինյան — տարրական դասարանների դասվար։ Ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը՝ ստանալով բակալավրի և մագիստրոսի աստիճաններ։ 2010–2026 թթ․ աշխատել է Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ որպես տարրական դասարանների դասվար։
Լուսյա Դարբինյան
Դասվար
Գայանե Գևորգյան — տարրական դասարանների ուսուցիչ։ Ավարտել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտը՝ «Մանկավարժություն և տարրական ուսուցման մեթոդիկա» մասնագիտությամբ։ 1980 թվականից աշխատում է Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ որպես տարրական դասարանների ուսուցիչ՝ ունենալով 46 տարվա մանկավարժական փորձ։
Գայանե Գևորգյան
Դասվար
Հեղինե Գալստյան — դասվար։ Ավարտել է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը՝ «Տարրական ուսուցման մեթոդիկա և մանկավարժություն» մասնագիտությամբ։ 1984 թվականից աշխատում է որպես դասվար, իսկ 1989 թվականից՝ Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցում։ Ունի երկարամյա մանկավարժական փորձ։
Հեղինե Գալստյան
Դասվար
Հասմիկ Ալեքսանյան — դասվար։ Ավարտել է Շիրակի պետական համալսարանը՝ «Տարրական կրթություն և մեթոդիկա» մասնագիտությամբ։ Աշխատում է Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ որպես դասվար և ունի 8 տարվա մանկավարժական փորձ։ Կիրառում է ժամանակակից և աշակերտակենտրոն դասավանդման մեթոդներ։
Հասմիկ Ալեքսանյան
Դասվար
Հասմիկ Սաղաթելյան — գլխավոր հաշվապահ։ Ավարտել է Լենինականի հաշվապահական տեխնիկումը։ Աշխատել է որպես հաշվապահ, գանձապահ և ավագ հաշվապահ, իսկ 1996 թվականից աշխատում է Մարալիկի թիվ 1 դպրոցում՝ որպես գլխավոր հաշվապահ։
Հասմիկ Սաղաթելյան
Գլխավոր հաշվապահ
Մեր մասին
Մարալիկի թիվ 1 դպրոցը երկար տարիներ ապահովում է որակյալ կրթություն՝ միավորելով ավանդույթը և նորարարությունը երեխայի համակողմանի զարգացման համար:
Արագ հղումներ
Բարի գալուստ Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոց
Հեղինակային իրավունք © 2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են։