Մեր մասին
Կայուն ապագա յուրաքանչյուրի համար՝ որակյալ կրթությամբ։
Մեր դպրոցը ապահովում է ստեղծագործական, աջակցող և անվտանգ միջավայր, որտեղ յուրաքանչյուր աշակերտ կարող է բացահայտել իր ներուժը, ձեռք բերել ամբողջական գիտելիքներ և պատրաստվել ապագա հաջողություններին։
Ուսումնական հնարավորություններ
- Հիմնական կրթության ծրագիր
- Լրացուցիչ խմբակներ և ակումբներ
- Օլիմպիադաների և մրցույթների նախապատրաստում
- Սպորտային և մշակութային նախագծեր
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցի պատմությունը
Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցը Շիրակի մարզի Անի համայնքի առաջատար կրթամշակութային օջախներից է, որն իր դռներն է բացել 1971 թվականին։ Ունենալով հարուստ պատմություն և կրթական կայուն ավանդույթներ՝ դպրոցը 2005 թվականին հիմնովին վերանորոգվել է։
Մեր գլխավոր առաքելությունը բարձրորակ կրթության ապահովումն է, որի կարևոր երաշխիքն են դպրոցի տարակարգ ունեցող, փորձառու և բազմավաստակ ուսուցիչները։ Իրենց մասնագիտական բարձր պատրաստվածությամբ և նվիրումով նրանք նպաստում են սաների գիտելիքների, կարողությունների ու արժեքային համակարգի ձևավորմանը՝ կերտելով նրանց հաջող ապագան։ Դպրոցի աշակերտները պարբերաբար բարձր արդյունքներ են գրանցում տարբեր օլիմպիադաներում և մրցույթներում։
Լինելով ներառական կրթություն իրականացնող հաստատություն՝ դպրոցում առանձնակի ուշադրություն է դարձվում յուրաքանչյուր երեխայի անհատական առաջընթացին և կրթական կարիքներին։ Այդ գործընթացին աջակցում է դպրոցի բազմամասնագիտական թիմը՝ լոգոպեդի, հոգեբանի և հատուկ մանկավարժի սերտ ու համակարգված աշխատանքի շնորհիվ։
Դպրոցն այսօր քայլում է ժամանակին համընթաց և ունի նշանակալի նորարարական ձեռքբերումներ։ Դպրոցի տարածքում հիմնվել է ինտենսիվ պտղատու այգի՝ ժամանակակից կաթիլային ոռոգման համակարգով, իսկ տեղադրված արևային պանելները նպաստում են էներգախնայողությանը և էկոլոգիական մշակույթի ձևավորմանը։
Դպրոցական ակտիվ կյանքը, ճանաչողական էքսկուրսիաները և դպրոցի խորհրդանիշներով համազգեստների կրումն էլ ավելի են ամրապնդում աշակերտների ու ուսուցիչների միասնականությունն ու թիմային ոգին։ Դպրոցը բաց և թափանցիկ է հանրության համար՝ սոցիալական հարթակներում պարբերաբար ներկայացնելով իր առօրյան, նախաձեռնություններն ու ձեռքբերումները։
Ունենալով ամուր հիմքեր, հարուստ ավանդույթներ և կայուն հաջողություններ՝ Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցը վստահորեն շարունակում է իր կրթական առաքելությունը՝ նպաստելով գիտակից, կրթված և արժանապատիվ սերնդի ձևավորմանը։
Խորհրդատվություն դպրոցի մասին
Եթե ցանկանում եք մանրամասն տեղեկանալ մեր ուսումնական ծրագրերին, միջավայրին կամ գրանցման պայմաններին, մեր փորձառու մասնագետները պատրաստ են պատասխանել ձեր բոլոր հարցերին և օգնել ճիշտ ընտրություն անել՝ հաշվի առնելով ձեր երեխայի առանձնահատկությունները։
Մենք նպատակ ունենք յուրաքանչյուր աշակերտի պատրաստել հաջողակ մասնագիտական ուղու համար։
Մեր մասին
Մարալիկի թիվ 1 դպրոցը երկար տարիներ ապահովում է որակյալ կրթություն՝ միավորելով ավանդույթը և նորարարությունը երեխայի համակողմանի զարգացման համար:
Արագ հղումներ
Բարի գալուստ Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոց
Հեղինակային իրավունք © 2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են։