Նորություններ
Ձեռքբերումներ
«Դպրոցներում գյուղատնտեսական ենթակառուցվածքները որպես կրթական հարթակ»
Լիլիթ Միրզոյանը մասնակցել է «Դպրոցներում գյուղատնտեսական ենթակառուցվածքները որպես կրթական հարթակ» ֆորումին և ակտիվ մասնակցության համար արժանացել շնորհակալագրի։
«Ռուսաց լեզվի լավագույն տարածքային ուսուցիչ»
Ռուսաց լեզվի ուսուցչուհի Ժենյա Հարությունյանը «Ռուսաց լեզվի լավագույն տարածքային ուսուցիչ» մրցույթում զբաղեցրել է մրցանակային տեղ։
«Վերք Հայաստանի»
Մարալիկի թիվ 1 դպրոցի աշակերտները Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» պատմավեպի 185-ամյակին նվիրված հանրապետական օլիմպիադայում արժանացել են պատվոգրերի։
«Աբովյանագիտական հանրապետական օլիմպիադա»
Մարալիկի թիվ 1 դպրոցի աշակերտները աբովյանագիտական հանրապետական օլիմպիադայում ցուցաբերել են բարձր արդյունքներ և արժանացել պատվոգրերի։
«Դպրոցականների առարկայական օլիմպիա»
Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում մեր դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Արամն ու Հենրիկը ցուցաբերել են բարձր արդյունքներ և արժանացել ՀՀ ԿԳՄՍ նախարարության գովասանագրերի։
«Արմաթ»
Մարալիկի թիվ 1 դպրոցի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի սան Կատարինեն մասնակցել է Գագիկ Գրիգորյանի անվան 4-րդ համադպրոցական գիտաժողովին՝ խմբակավար Նինա Ավետիսյանի ղեկավարությամբ։
Ներկայացնելով «Խելացի կայանատեղի» թեմայով աշխատանքը՝ նա արժանացել է գովասանագրի՝ ստեղծարար մտածողության և տեխնոլոգիական գիտելիքների համար։
Լիա Գաբրիելյանի մասնագիտական հաջողությունը
Անգլերենի ուսուցչուհի Լիա Գաբրիելյանը Հայ-ամերիկյան համալսարանում գերազանցությամբ ուսումնառության արդյունքում ստացել է անգլերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման վկայագիր։
Առաջին տեղ՝ ֆիզկուլտուրայի հանրապետական ստուգատեսում
Մարալիկի թիվ 1 դպրոցի աշակերտները ֆիզկուլտուրայի ստուգատես-միջոցառման հանրապետական փուլում զբաղեցրել են առաջին տեղը։
Նորություններ
Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցում իրականացվեց «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագրի «Գրքարվեստ» ուղղությունը։
«Դպրոցականների վոլեյբոլի լիգա»
Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտները մասնակցեցին «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մրցաշարին։
Մարալիկի թիվ 1 դպրոցում մեկնարկեց «Դպրոցից դեպի տիեզերք» աստղագիտական ծրագիրը։
Մրցույթներ
«Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում ուսուցիչների թափուր տեղերի մրցույթ
Հայտարարվում է մրցույթ «Հայաստանի պատմություն»՝ 5 դասաժամ, «Համաշխարհային պատմություն»՝ 1 դասաժամ և «Ռուսաց լեզու»՝ 7 դասաժամ առարկաների ուսուցիչների թափուր տեղերի համար։
Մեր մասին
Մարալիկի թիվ 1 դպրոցը երկար տարիներ ապահովում է որակյալ կրթություն՝ միավորելով ավանդույթը և նորարարությունը երեխայի համակողմանի զարգացման համար:
Արագ հղումներ
Բարի գալուստ Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոց
Հեղինակային իրավունք © 2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են։